Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր
15/10/2018 16:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո նախագահներն իրենց տիկնանց հետ միասին զբոսնել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, այնուհետեւ այցելել են քաղաք Շուշի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում