Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար

Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում