Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում

Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի Հայաստան-Մակեդոնիա խաղի մեկնարկային կազմը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գյուլբուդաղյանց խաղադաշտ դուրս կբերի հետևյալ կազմը՝ Հայրապետյան, Խաչատուրով, Հարոյան, Պիզելի, Ղազարյան, Հովհաննիսյան, Մովսիսյան, Դաղբաշյան, Մխիթարյան, Հովսեփյան, Ադամյան:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հայաստանի և Մակեդոնիայի ընտրանիները միմյանց հետ մրցել են ընդհանուր առմամբ 7 անգամ: Հայաստանի թիմը հաղթել է երկու անգամ, երկու խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ երեքում առավելության է հասել Մակեդոնիան` գնդակների տարբերությամբ` 11-13:

Հետևեք մեզ նաև Telegram-ում