Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին

Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մուհամմեդ ալ Ուտեյբին հեռացել է Թուրքիայից՝ անհետացած լրագրող Ջամալ Հաշուքջին հետ կապված սկանդալի ֆոնին:

Գլխավոր հյուպատոսը հայրենիք է մեկնել Ստամբուլի Աթաթուրքի անվան Saudi Arabian Airlines սաուդական ազգային ավիափոխադրողի 17:00-ի չվերթով:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը РИА Новости-ին հաստատել է, որ գլխավոր հյուպատոսը հեռացել է երկրից և դա արել է իր սեփական ցանկությամբ, նախարարությունը նրան նման պահանջ չի ներկայացրել:

Հաշուքջին, որն աշխատելիս է եղել որպես Washington Post-ի թղթակից, անհետացել է հոկտեմբերի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում