AM | RU
USD
EUR
RUB

Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ադրբեջանին առնչվող ևս մեկ խոշոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում Եվրոպայում: Երկրի խարդախ պաշտոնյաները միլիարդավոր նավթադոլարներ են շորթել իրենց անձնական շահերի համար, մինչդեռ ադրբեջանցիների մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ:

Վերջին օրինակը բրիտանական բազմաթիվ թերթերի առաջին էջերում է: Ադրբեջանցի բանկիրի 55-ամյա կինը՝ Զամիրա Հաջիևան, 21 միլիոն դոլար է ծախսել Լոնդոնի «Հարոդս» (Harrods) շքեղ հանրախանութում `2006-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում:

Միացյալ Թագավորության հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հաստատում է, որ գողացված գումարներն օգտագործվել են Լոնդոնի առաջնակարգ Նայթսբրիջ շրջանում 15 միլիոն դոլար արժողությամբ 5 ննջասենյակով առանձնատուն գնելու համար, որը գտնվում է «Հարոդս»-ից ընդամենը 100 մետր հեռավորության վրա: Առանձնատունն այժմ գնահատվում է 20 միլիոն դոլար: Նա նաև մեղադրվում է գրեթե 14 միլիոն դոլար արժողությամբ գոլֆի և էլիտար ակումբ Էսքոթում ձեռք բերելու համար, ըստ «Գարդիան» թերթի հաղորդման: Անհավատալի է, Հաջիևան երկու անձնական ավտոկայանատեղի ունի «Հարոդս»- ում` տարեկան 500 հազար դոլար արժողությամբ: Ութ տարի առաջ նա ապրելու թույլտվություն է ստացել Մեծ Բրիտանիայում, հարուստ ներդրողների համար վիզայի սխեմաներով՝ առանց ստուգելու նրա նյութական աղբյուրը:

«Հաջիևան Ադրբեջանի պետական միջազգային բանկի նախկին նախագահ 57-ամյա Ջահանգիր Հաջիևի կինն է: 2016 թվականին նրա ամուսինը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման երեք միլիարդ դոլար շորթելու համար», ըստ «Գարդիան»-ի լրագրող Ռուպերտ Նիթի:

Լոնդոնում Հաջիևայի փաստաբանները միջնորդել են, որպեսզի գաղտնի պահվեն նրա անունը, ամուսնու անունը, նրանց ազգությունը և ամուսնու բանկը, սակայն բրիտանական դատարանը լրատվամիջոցների խնդրանքով հանել է գաղտնիության քողը:

Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտարարել է, որ Հաջիևան օգտագործել է իր ամուսնու բանկի կողմից թողարկված 35 American Express, Mastercard և Visa վարկային քարտեր իր գնումների համար: «Հարոդս» կատարած միայն մեկ այցի ընթացքում նա ծախսել է 200 հազար դոլար՝ Boucheron-ի շքեղ ոսկեղեն, բրենդային օծանելիք և ժամացույցներ գնելու համար: Մեկ այլ այցի ժամանակ նա առել է 132 հազար դոլարի Cartier-ի ոսկեղեն: Նա նաև գնել է 42 մլն դոլար արժողությամբ Gulfstream G550 ինքնաթիռ: Հաջիևայի դուստրը՝ առաջին ամուսնությունից, որը սովորել է Լոնդոնում, ունեցել է 20 միլիոն դոլարի բաժնետոմսեր, տարեկան 1.3 միլիոն դոլարի շահութաբաժնով: Ներկայիս ամուսնությունից Հաջիևան ունի երկու որդի՝ 17 և 20 տարեկան, որոնք նույնպես սովորել են բրիտանական մասնավոր դպրոցներում:

Հաջիևայի ամուսինը նրան տվել է 1.3 միլիոն դոլար բրիտանական պետական պարտատոմսերում ներդնելու համար և ստացել է 26 հազար դոլար ամսական ծախսերի համար: Սակայն ամուսնու ձերբակալությունից հետո նա փախել է Ադրբեջանից և սկսել է վաճառել իր ընտանիքի արծաթյա իրերը Christie’s-ի աճուրդի տանը:

Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են հարցաքննելու Հաջիևային իր ամուսնու բանկային գործի կապակցությամբ, մեղադրելով նրան և ընտանիքի մյուս անդամներին՝ Հաջիևի սխեմաների համար որպես օղակ ծառայելու համար՝ փողը երկրից դուրս բերելու նպատակով:

Հաջիևան առաջին անձն է Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն նոր`«Անբացատրելի հարստացման կարգ» օրենքով հետաքննվող, որը նախատեսված է կասկածելի կոռումպացված օտարերկրյա պաշտոնյաների թիրախավորման համար, որոնք ենթադրաբար զբաղվել են գողացված փողերի լվացմամբ։ Դատավոր Սուպերսթոունը պահանջել է, որ նա բացատրի իր շռայլ գնումների համար դրամական աղբյուրը։ Եթե նա չկարողանա դա անել՝ նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել։ Դատավորը համաձայնել է, որ «այս վկայությունը կարևոր է դատավճռով Հաջիևի դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ զեկույցների լույսի ներքո, ներառյալ բանկում նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը՝ ընտանիքի անդամների անուններով վարկային քարտեր թողարկելով, որոնց միջոցով խոշոր պարտքեր են գոյացել բանկի դեմ»։

Ջահանգիր Հաջիևը, որպես Ադրբեջանի միջազգային պետական բանկի նախագահ 2001-2008 թվականներին, պաշտոնապես ստացել է տարեկան 71 հազար դոլար աշխատավարձ։ Այնուամենայնիվ, Werner Capital գրասենյակը, որը գույքային ներդրումներ է իրականացնում հարուստների համար, 2011 թ. իր հրապարակած զեկույցում բացահայտել է, որ Հաջիևի ունեցվածքը կազմում է 73 միլիոն դոլար։ «Գարդիանը» հաղորդել է, որ դատախազ Ջոնաթան Հոլը, որը ներկայացնում է Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը, հայտարարել է. «Որպես պետական աշխատող 1993-2015 թվականներին, շատ անհավանական է, որ նման պաշտոնը կարող էր ապահովել բավարար եկամուտ՝ գույքի ձեռքբերման ֆինանսավորման համար»։

Դատարանում Հաջիևան հայտարարել է, որ տեղյակ չէ իր գնումների միջոցների աղբյուրի մասին, պնդելով, որ իր ամուսինն էր պատասխանատու վճարումների համար։ Նա Հաջիևին բնութագրել է որպես «մեծ կարողությունների տեր մարդ»։ Նա վարձել է բարձր վարձատրվող բրիտանացի իրավաբանների խումբ՝ դատարանում իրեն պաշտպանելու համար:

Ներկայումս Հաջիևայի թանկարժեք առանձնատունը, գոլֆի և էլիտար ակումբը մնում են սառեցված և չեն կարող վաճառվել։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք բրիտանական կառավարությունը կբռնագրավի Հաջիևայի ունեցվածքը Լոնդոնում: Առաջիկա ամիսներին շատ այլ դատական գործեր կհայտնվեն դատարաններում, բացահայտելով ադրբեջանցի պաշտոնյաների համատարած կոռուպցիան, որոնք իրենց երկրի նավթային հարստությունից միլիարդավոր դոլարներ են գողացել՝ դրանք ներդնելով իրենց անձնական շահերի համար աշխարհի բազմաթիվ երկրներում...

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս
Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan