Արփինե Հովհանիսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
17/10/2018 16:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի):
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են միջպետական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարներին, ներհայաստանյան վերջին զարգացումներին առնչվող հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում