AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը հավանություն տվեց Ճապոնիայի հետ ներդրումների ազատականացման համաձայնագրի վավերացմանը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի փոխհարաբերություններում գրանցվել է շարունակական առաջընթաց և զարգացում: 2017թ. Լրացել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 2010թ. Տոկիոյում Հայաստանի, իսկ 2015թ. Երևանում Ճապոնիայի դեսպանությունների բացումը նպաստել է երկու երկրների հարաբերությունների ավելի դինամիկ զարգացմանը:

«ՀՀ և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Համապատասխան իրավապայմանագրային դաշտի առկայությունը կնպաստի ՀՀ տնտեսության նկատմամբ հետաքրքրվածության ավելացմանն ու ներդրումների հոսքին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

«Հաճախակի են դարձել տարբեր մակարդակներով փոխայցելությունները: Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների միջև տեղի են ունենում պարբերական խորհրդակցություններ: Բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական կապերը: Առկա է արդյունավետ համագործակցություն նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համագործակցության կարևոր ոլորտներից է հանդիսանում Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող Զարգացման պաշտոնական օգնությունը, որը հիմնականում իրականացվում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency – JICA) միջոցով:

Լրահոս
Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ Դավիթ Բալայանը դատարան մուտքին խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել «Սվիտալ-Սիկ» սա է մեր մեսիջը. Արթուր Դանիելյան «Այդպիսի բան մի՛ արեք». Freedom House-ի ծրագրերի տնօրենը դատապարտել է Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչը Զելենսկին պաշտոնապես ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը ԲՀԿ-ն Փաշինյանին հորդորում է չեղարկել իր կոչը Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել «Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ) Երևանում կայծակի հետևանքով տրոլեյբուս է այրվել Ի՞նչ է կատարվում դատարանների դիմաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վախենում են խոստովանեն իրենց մասնակցությունը Սահմանադրական դատարանի մոտ իրավիճակը լարված է Ահազանգ․ խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել դատարանների ապակիները. Ռուբեն Մելիքյան Դատավոր Բալայանն ընկել է պատուհանից ՈւՂԻՂ․ Երևանում արգելափակում են դատարանների շենքերը Սա պատերազմ է մեր պետականության դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 20 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարարությունը Վարչապետի հրահանգը քրեաիրավական գնահատմամբ, Սահմանադրական կարգի տապալում է Արշավիր Ղարամյան. Լևոն Հայրապետյանի ծանր օրերին, նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը. Տեսանյութ Ովքե՞ր են ատելություն տարածում արցախցիների դեմ Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա Դատարանը չբավարարեց Թվադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը Աֆղանստանում պայթյունի հետևանքով հինգ երեխա է մահացել Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան ՀՅԴ ԳՄ. Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել Երկրաշարժ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանեց խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan