Թրամփը Սաուդյան Արաբիային կարևոր դաշնակից է որակել

Թրամփը Սաուդյան Արաբիային կարևոր դաշնակից է որակել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և ահաբեկչության դեմ պայքարում Սաուդյան Արաբիային Միացյալ Նահանգները կարևոր դաշնակից է համարում։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Թրամփը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին միլիարդավոր դոլարների զենք է պատվիրել, այդ պատճառով տեղին չի համարում թագավորության հետ հարաբերությունների վատացումը։

«Անկեղծ ասած՝ նրանք զենքի ահռելի՝ 110 միլիոն դոլարի պատվեր են կատարել։ Աշխարհի ցանկացած երկիր կցանկանար մեկ կտոր պոկել այդօրինակ գործարքից։ Իսկ մենք ստացել ենք ամեն ինչ»,– հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ այդ պատվերը թույլ կտա ԱՄՆ-ում շուրջ կես միլիոն աշխատատեղ բացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում