AM | RU
USD
EUR
RUB

Ազա՞տ, թե արժեզրկված խոսք

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Համացանցում այսօր մի տեսանյութ հանդիպեցի։ Ուսանողներ էին պատրաստել։ Վատաբանում էին այլ ուսանողների՝ մեղադրելով նրանց Հանրապետական կուսակցության կամակատարը լինելու մեջ։ Հոլովակը երկար չէր, ընդամենը 2-3 րոպե։ Բայց մինչև վերջ նայելու համար համբերություն է պետք։

Խորհրդային միության վատագույն ավանդույթներով պատրաստված հոլովակ, որտեղ ներկայացված նյութը ոչ այլ ինչ է, քան այն, ինչը մարդիկ կոչում են «գործ տալ»։ Ինքն իր «բացահայտումներից» զարմացած խորհրդավոր ձայն, տհաճ երաժշտություն, որը երևի թե պիտի ինչ-որ ապրումներ առաջացներ լսարանի հոգում… Մի խոսքով, բոլոր առումներով շատ վատ տեսանյութ։

Ամենևին չեմ ցանկանում միջամտել ուսանողների վեճին, հասկանալ, թե նրանցից ով է ճիշտ և ով՝ սխալ։ Երևույթը ապշեցրեց։ Այս ինչպե՞ս է երիտասարդ սերունդը գործում։ Ինչու՞ են այսօրվա մեր ուսանողները նմանվում անցյալ դարի դահիճներին։

Ազատ խո՞սք։

Այո։ Բայց խոսքի ազատությունը պետք չէ շփոթել արժեզրկված խոսքի հետ։ Խոսքը պետք է արժեք ունենա։ Միայն այն ժամանակ այն կարող է ազատ լինել։ Մնացած դեպքերում՝ աղբ է։ Աղբի ազատը ո՞րն է։

Պատվարժանություն։

Մտածում եմ, երևի մարդկանց հաճախ է պետք հիշեցնել պատվի մասին։ Հատկապես երիտասարդներին։ Ասեմ՝ շատ չքննադատեք, բայց ես ավելի կհասկանայի, եթե հիշատակված տեսանյութի հեղինակները գնային ու ծեծեին իրենց ընդդիմախոսներին։ Դե հա, համաձայն եմ, խոսքը ծեծից ուժեղ է։ Բայց, ինչպես արդեն ասացի, ամեն խոսք չէ, որ խոսք է։

Ինչևէ։ Խնդիրը համատարած է ու վերաբերվում է մեր հասարակության բոլոր շերտերին։ Տարիքը կապ չունի։ Բայց երիտասարդների դեպքում դա ավելի ցավոտ է ընկալվում։ Չեմ ուզում համակերպվել այն մտքին, որ կարող է մեր երեխաներն էլ այդպես հարցեր «լուծեն»։ Իրականում՝ հենց այդպիսի «լուծումներն» են, մեր ազգի համար բազում կորուստների պատճառ դարձել։ Այդ «լուծումներն» են, որ այսօր նոր խնդիրներ են ծնում մեր հանրության համար։ Դրանցից հրաժարվել է պետք։ Շատ արագ։ Որովհետև, ցավոք, էլ կորցնելու պաշար չունենք։ Հաջորդ կորուստն արդեն ճակատագրական կլինի թե՛ պետության և թե՛ ժողովրդի համար։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ուղիղ միացում ՍԴ բակից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը Հոկտեմբերի 1-ից ջուրը դառնում է ժամով Օնիկ Գասպարյանն այցելել է մարտական դիրքեր Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները. Տիգրան Աբրահամյան Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. ՊՆ նախկին փոխնախարար Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր. Արփինե Հովհաննիսյան Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին. ՈՒՂԻՂ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև ստվերային գործարքների մասին Նիկոլ Փաշինյանը հաստատեց Ալիևի հետ գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հիմա հասկացա՞ք Փաշինյանը ինչից է վախենում՝ հանկարծ Ադրբեջանում վիճակը հուսահատորեն չապակայունանա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, ինչի արդյունքում ոստիկանապետեր են վիրավորվել Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան Հրապարակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան ԿԳՄՍՆ-ԲՈԿ փողոցային բազարն ավարտվեց արդարության պարտությամբ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը քննող դատավոր Մարտիրոսյանին Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-նակալյանի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեց Արմեն Փամբուխչյանին Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն. Ա. Հովհաննիսյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը զգալի ավելացել են Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) Ազատություն TV-ին չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ քաղաքացիների հացադուլին. «Մեդիա պաշտպան» Տրամադրությունս բարձ ա, Ծառուկյանին ինչ ա եղել, հարց չկա, թող կալանավորեն. Գագիկ Ծառուկյան ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan