AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». ՔՊ-ի «դռան» առջև լուրջ հերթ է

 

«Փաստ» թերթը գրում է. ««Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ-ականների այս կարգի այլ մեկնաբանություններն իրականում շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, ըստ էության այսպիսով փորձ է արվում նախապատրաստել հանրությանը՝ խորհրդարանական ընտրությունների՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անակնկալներին: Ըստ էության, ունենալով կադրային լուրջ խնդիրներ, եղածը սպառելով գործադիրում և Երևանի ավագանու կազմում բաշխելով, այսօր ՔՊ-ն բավական բարդ կացության առջև է՝ համամասնական ցուցակը կազմելու առումով, քանզի մի կողմից անհրաժեշտ է ընդգրկել հանրության համար ընկալելի և ընդունելի կերպարներ, մյուս կողմից՝ այնպիսիք, որոնք արդյունավետ կլինեն ԱԺ-ում: Վերջապես, ընտրություններից հետո խնդիրներ են առաջանալու հենց գործադիր կազմում պատգամավոր դարձածների թափուր տեղերը լրացնելու առումով:

Մեր աղբյուրների պնդմամբ, ցուցակում ստիպված կլինեն ընդգրկել թե՛ գործադիր մարմնի անդամների, թե՛ ավագանու անդամների, սակայն հարկ կլինի ներգրավել նաև անկուսակցականների, այդ թվում՝ նախկին իշխանությունների հետ ակտիվ համագործակցած, որոնց մեջ քիչ չեն լինի մարդիկ, որոնք, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվի հանրության կողմից: Հասկանալի է, որ հիմա ՔՊ-ի «դռան» առջև հավատարմության երդում տվողների, դարձի եկողների, խնդրողների լուրջ հերթ է, Փաշինյանին մոտ կանգնածների միջոցով ամեն մեկն իր լոբբինգն է փորձում անել, սակայն Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրը ցուցակի որակի, ընկալելիության և սեփական թիմակիցներին չնեղացնելու համադրելիությունն ապահովելն է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայ-ռուսական անկեղծ զրույցի պահը Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan