Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչում զոհվածների հարազատներին
19/10/2018 12:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին և մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական խոսքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Կերչում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեց 21 մարդ, ևս 50-ը ստացել են վիրավորումներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում