AM | RU
USD
EUR
RUB

Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ Առաքելական Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայրենիքի և Սփյուռքի բազմաթիվ օջախների համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու արևշատություն Ձեզ՝ Ձերդ Սուրբ Օծություն, զորացում ու բարգավաճում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը և նրա թեմերին:

Արցախում գիտեն և բարձր են գնահատում Ձեր՝ որպես կաթողիկոսի, հոգևորականի, հասարակական գործչի, հայրենանվեր մարդու երկարամյա գործունեությունը՝ ուղղված մեր ազգային եկեղեցու ծաղկմանն ու զարգացմանը, սփյուռքում հայապահպանությանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դուք մեծածավալ ազգանպաստ գործունեություն եք իրականացնում կրթական-հայագիտական ծրագրերի, միջեկեղեցական և միջկրոնական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Թե օրհասական պահին և թե հաղթական ժամին Դուք եղել եք միշտ մեզ հետ, մեր կողքին՝ Ձեր գործուն աջակցությունն ու օժանդակությունը բերելով արցախցիներին, օգնելով լուծել մեր երկրի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրները, ապավեն լինելով բազմաթիվ փորձությունների միջով անցած և իր ճակատագիրն ինքնուրույն կերտող մեր ժողովրդին:

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք կրկին իմ խորին հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքները Ձեր ձեռնադրության 50-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող ամենազոր Աստված միշտ պահապան լինի Ձեզ, Մայր Եկեղեցուն և աշխարհասփյուռ հայ ժողովրդին»:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայ-ռուսական անկեղծ զրույցի պահը Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan