Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին

Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարեսկզբին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Reuters-ը:

«Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,– ընդգծել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի նոր հանդիպումը տեղի կունենա մոտակա ամիսների ընթացքում:

Հուլիսի 12-ին Սինգապուրում պատմության մեջ առաջին անցկացվել է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողով: Դրա արդյունքներով Թրամփը և Կիմ Չեն Ինը ընդունել են համատեղ հայտարարություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում