«Փաստ». Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են

«Փաստ». Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են

«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծամասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են: Հիմա, մեր հավաստի տեղեկություններով, այդպիսի վիճակ է ՀՀ քննչական կոմիտեում, ավելի ստույգ՝ վերջինիս ստորաբաժանումներում: «Փաստի» ունեցած տվյալներով, օրինակ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները անհամեմատ ծանրաբեռնված են, քան մյուս բաժինների քննիչները, սակայն բոլորը հավասար աշխատավարձ են ստանում:

Սա առաջացրել է այս տարածքի քննիչների դժգոհությունը, որոնցից յուրաքանչյուրի ծանրաբեռնվածությունը հասնում է ընդհուպ մինչև 40 գործի, այն դեպքում, երբ այլ բաժինների քննիչների գործերի քանակն ուղղակի համադրելի չէ: Խնդիրը կա նաև մարզային քննչական վարչություններում, սակայն անհամաչափությունն առավել ցայտուն է հենց Երևանում: Այսպիսի անհավասարությունը, մեր աղբյուրների պնդմամբ, հնարավոր է հանգեցնի վիճակի, երբ զգալի քանակով քննիչներ կարող են միանգամից աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի այս համակարգում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում