Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որչոշմամբ Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մեսչյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում