AM | RU
USD
EUR
RUB

ԱԺ նախագահը ճիշտ է համարում ԸՕ փոփոխություններն ԱԺ բերելու համար հենց պատգամավորների կողմից նիստ հրավիրելու նախաձեռնությունը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ճիշտ մոտեցում է համարում, որ ԸՕ փոփոխությունները կրկին ԱԺ բերելու համար արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն են ցուցաբերել պատգամավորները, այլ ոչ թե կառավարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես համաձայն եմ այն մոտեցմանը , որ հիմա իրենց պարտականությունները չկատարած, քվեարկությանը չմասնակցած պատգամավորների վրա է դրված, որ հավաքեն ստորագրություններ, օրենսգրքի ընդունման հարցով նորից հրավիրեն արտահերթ նիստ: Սա շատ ճիշտ մոտեցում էր, ողջունում եմ, որ կառավարությունը երկրորդ անգամ չի հրավիրել նիստը, այլ այդ հնարավորությունը տվել է նրանց, ովքեր չիրականացրին իրենց պարտավորությունները»,-ասաց Բաբլոյանը:

ԱԺ նախագահի կարծիքով՝ այս պահին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը փոքրամասնություն է: Խմբակցությունում գաղափարակից գուցե 40 մարդ էլ չկա հիմա: Նա սխալ համարեց, որ ԸՕ փոփոխությունների չընդունման պատասխանատվությունը դնեն ընդդիմության վրա: «ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կարճ ժամանակում պատրաստ չէ փոփոխությունների, սակայն նշել էինք նաև, որ դեկտեմբերի կգնանք խորհրդարանական ընտրությունների: Այդ առումով հայտարարել ենք, որ չենք ներկայացնի թեկնածու, չենք խոչընդոտի ընտրությունների անցկացմանը նույնիսկ դեկտեմբերին: Մեր խմբակցությունը հստակ է քաղաքական դիրքորոշման մեջ»,-ասաց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, որ ԸՕ փոփոխությունների ընդունման համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ էին ՀՀԿ-ի ձայները, Բաբլոյանն ասաց, որ կա առնվազն 67-69 մարդ, ովքեր տվել են իրենց համաձայնությունը, որ կաջակցեն օրենսգրքի ընդունմանը: Եվ ցավալի համարեց, որ մարդիկ միայն խոսքով էին տվել համաձայնությունը:

Բաբլոյանը վստահեցրեց՝ ինքը որպես ԱԺ նախագահ, թե հեղափոխությունից առաջ, թե հետո կատարել է իր պարտականությունները, որ ապահովի բնականոն աշխատանք: Նա նշեց՝ ԸՕ քվեարկության քսան րոպե հետաձգման համար ինքը տվել է հնարավորություն, այսինքն ՀՀԿ-ն որևէ ճնշում չի ունեցել իր որոշման վրա:

Լրահոս
Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan