Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ լրագրողի հարցին

Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ լրագրողի հարցին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Մենք ակտիվ երկխոսում և փոխշահավետ համագործակցություն ենք վարում ՀԱՊԿ անդամ երկրների հետ, բացի Հայաստանից, որը շարունակում է ագրեսիա դրսևորել Ադրբեջանի հանդեպ»,– խուսափելով պատասխանել լրագրողի հարցին՝ ասել է Մամեդյարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում