«Բանանց»-ը և «Ալաշկերտ»-ը հաղթեցին գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղերում

«Բանանց»-ը և «Ալաշկերտ»-ը հաղթեցին գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղերում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կայացան առաջին խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին և պարտվեց 1:2 հաշվով: «Ալաշկերտ»-ից աչքի ընկան Ջեֆերսոն Ռեիսը և Արտակ Եդիգարյանը, իսկ «Արցախ»-ից` Ակմալ Բախտիյարովը:

«Բանանց»-ն առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ 3:1 հաշվով: Արամ Լոռեցյանը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ադամու Աբդուլահին:

Թիմերի պատասխան խաղերը կկայանան նոյեմբերի 7 և 8-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում