Արոնյանը և Մելքումյանը Մեն կղզու առաջատարից հետ են մնում 1 միավորով

Արոնյանը և Մելքումյանը Մեն կղզու առաջատարից հետ են մնում 1 միավորով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Մեն կղզու մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանն էլ, Մելքումյանն էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հաջորդ` 6-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի հնդիկ Ադհիբանի, իսկ Մելքումյանը` Գրիշչուկի հետ:

Նրանք այժմ ունեն 3,5 միավոր և առաջատարներից հետ են մնում 1 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում