ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ РИА Новости լրատվական գործակալությունից:

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև Ստամբուլում տեղի է ունեցել հանդիպում: Պաշտպանության նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը», – ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շոյգուն և Աքարը քննարկել են Իդլիբում ստեղծված իրավիճակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում