Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության ծանր քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը մեկ մոտեցմամբ պոկեց 190 կգ, այուհետ հրում վարժությունում գլխավերևում պահեց 230 կգ: Երկարամրտի 420 արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:

Ավելի վաղ մեդալակիրներ էին դարձել Տաթև Հակոբյանը, Վարազդատ Լալայանը, Արսեն Մարտիրոսյանը, Արփինե Դալալյանը և Դիանա Աղաբեկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում