Վրաստանում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Վրաստանում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վրաստանում նախօրեին կայացել է նախագահական ընտրություն, որին մասնակցել է 25 թեկնածու։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46,74 տոկոսը։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, 98,89 տոկոս ընտրատեղամասերից ստացված տվյալների արդյունքների համաձայն, անկախ թեկնածու, արտաքին գործերի նախկին նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ստացել է ձայների 38,61 տոկոսը, իսկ արտաքին գործերի նախկին նախարար, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 37,72 տոկոսը։

Այսպիսով, որևէ թեկնածու չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար։ Ընտրություններում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել 50 %+1 ձայն, եթե որևէ թեկնածու չի հավաքում այդքան ձայն, նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է. «Այս էտապում պարզ է, որ լինելու է երկրորդ փուլ, որին մասնակցելու են Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն»։

Սա նախագահի վերջին ուղիղ ընտրություն է, իսկ 2023 թվականին երկրի ղեկավարն արդեն կընտրվի 300 պատգամավորի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում