Դեյր Զորում խաղաղ բնակիչներ են զոհվել
29/10/2018 10:36
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սիրիայի Դեյր էզ-Զորի նահանգում ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ավիացիոն հարվածների արդյունքում հինգ խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է «Ռաշա թըդեյը»՝ հղում անելով SANA գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ հարվածը հասցվել է Սուսա գյուղի ուղղությամբ: հարվածների հետևանքով փլուզվել են շինություններ և վնաս է հասցվել բնակիչների ունեցվածքին:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 24-ին ևս հաղորդվել էր Դեյր Զորի ուղղությամբ հարվածների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում