Խաշոկջիի գործով Ստամբուլ է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը

Խաշոկջիի գործով Ստամբուլ է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով Թուրքիա է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը Ստամբուլ է ժամանել մասնակցելու Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում