ԵՄ-ի երկրները հրաժարվում են ընդունել Իրանի հետ հաշվարկների մեխանիզմը

ԵՄ-ի երկրները հրաժարվում են ընդունել Իրանի հետ հաշվարկների մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Բրյուսելը չի կարողանում մինչև նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը գտնել Եվրամիության որևէ երկիր, որը կհամաձայներ իրավաբանական հասցե դառնալ ընկերության՝ Իրանի հետ առևտրական հաշվարկների համար հատուկ մեխանիզմի (SVP) գրանցման նպատակով, գրում է Financial Times թերթը:

Հանրակցության անդամ երկրները «զգուշանում են, որ Վաշինգտոնը կարող է իրենց պատժել քաղաքականապես կամ նույնիսկ լրացուցիչ պատժամիջոցների սահմանմամբ»:

«Եվրոպական կառավարություններից ոչ մեկը չի ցանկանում դեմ գնալ ԱՄՆ-ին՝ իր մոտ տեղավորելով SVP», – հրատարակությունը մեջբերում է եվրոպացի պաշտոնյայի խոսքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում