Արթուր Ալեքսանյանը դեռևս չի հետազոտվել

Արթուր Ալեքսանյանը դեռևս չի հետազոտվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր Ալեքսանյանը մրցաշարի մեկնարկում կողային վնասվածք ստացավ, սակայն մինչ այդ էլ այլ վնասվածք ուներ: Արթուրը երրորդ տեղի համար գոտեմարտին չմասնակցեց, քանի որ նախավարժանքին արդեն հասկացել էինք, որ մեջքի վնասվածքի պատճառը լուրջ է: Նա ևս մի քանի օր կհանգստանա: Սակայն, դեռևս վերջնական ընդհանուր հետազոտություն չի անցել և վնասվածքի լրջության հետ կապված ոչ մի բան հայտնի չէ»,-ասաց մասնագետը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չներկայացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին: Հետագայում պարզ դարձավ, որ մարզիչը լուրջ խնդիրներ ունի մեջքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում