Արխանգելսկում ԱԴԾ վարչության շենքում պայթյունն իրականացրել է 17-ամյա մի պատանի

Արխանգելսկում ԱԴԾ վարչության շենքում պայթյունն իրականացրել է 17-ամյա մի պատանի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Արխանգելսկի ԱԴԾ վարչության շենքում տեղի ունեցած պայթյունի հեղինակը 17-ամյա պատանի է, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Whatsapp-ում ՌԴ ՔԿ-ին:

Նախնական տեղեկատվությամբ միջադեպի հետևանքով մահացել է տեղացի 17-ամյա բնակիչ, որը ինքնաշեն պայթուցիկ սարք է շենք ներս մտցրել: Պայթյունի արդյունքնում վիրավորվել են ԱԴԾ երեք աշխատակիցներ: Միջադեպի վայրում աշխատում են քննիչներ և ՌԴ ՔԿ քրեագետներ: Հարցաքննվում են վկաներ, համապատասխան փորձաքննություններ են նշանակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում