Ռոուհանին մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Ռոուհանին մեկնաբանել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Իրանը կշարունակի նավթ վաճառել»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին՝ ազգային հեռուստատեսության եթերում։

«ԱՄՆ-ը ցանկանում է կրճատել իրանական նավթի վաճառքը՝ հասցնելով զրոյի … բայց մենք կշարունակենք վաճառել այն, պատժամիջոցները կոտրելու համար»,- ասել է նա։

Նշենք, որ այսօր ուժի մեջ կմտնի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների փաթեթը։ Վաշինգտոնը կոչ է արել բոլոր գնորդներին՝ հրաժարվել իրանական նավթից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում