Ադրբեջանը դադարեցրել է նավթի ներկրումը Իրանից և դիմել է «Գազպրոմ»-ին

Ադրբեջանը դադարեցրել է նավթի ներկրումը Իրանից և դիմել է «Գազպրոմ»-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։

Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։

Այդ համատեքստում «SOCAR»-ն արդեն հասցրել է դիմել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ առաջարկելով երկարաձգել ռուսական գազի առքը մինչև 2020թ.-ը։ Ռուսական գազի առքի պայմանագիրը սպառվում էր 2018թ. դեկտեմբերին։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թեմայի վերաբերյալ «SOCAR»-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը ասել է.
«Մենք Газпром-ին առաջարկել ենք պայմանագիրը երկարաձգել մինչև 2020թ.-ը։ Նավթի առքի ծավալները հստակեցվելու են՝ ելնելով կոմերցիոն հետաքրքրություններից։ (Տարեկան մինչև 1մլրդ խմ)։ Մենք կարծում ենք, որ խողովակաշարերը չպետք է դատարկ մնան»։

Ադրբեջանական աղբյուրը մեջբերել է նաև թեմայի վերաբերյալ Газпром-ի փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդևի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությունը.

«Ռուսական գազի մատակարարումը Ադրբեջան, իրականացվում է ըստ գործող պայմանագրի, իսկ ինչ վերաբերում է համագործակցության հետագա հեռաննկարներին, ապա ասեմ, որ մենք միշտ բաց ենք երկխոսության համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում