ՊՆ բեռնատարի շրջվելու հետևանքով զոհեր կան

ՊՆ բեռնատարի շրջվելու հետևանքով զոհեր կան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Գորիս-Սանասար (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-գրել է նա:

Վթարի արդյունքում մահացել է չորս զինվոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում