Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները. ՔԿ

Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները. ՔԿ

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ քննչական կոմիտեն քնություն է տանում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները:

2018թ.-ի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն:

ինչպես տեղեկացնում է տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում