Խոշոր ավտովթար` Ջրվեժ թաղամասում. կա զոհ

Խոշոր ավտովթար` Ջրվեժ թաղամասում. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Shamshyan.com: Նոյեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում բախվել են Mercedes, BMW և Nissan March մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու էլ շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում