AM | RU
USD
EUR
RUB

Սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագնի նվազեցմամբ «Գազպրոմ Արմենիան» կրում է տարեկան 1 մլրդ դրամի վնաս:

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագինը 20 տոկոսով նվազեցնելու արդյունքում տարեկան կրում է 1 մլրդ դրամի վնաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 8-ին ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Ընկերությունն այս թվականի օգոստոսի մեկից նվազեցրել է սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի սակագները ևս 20 տոկոսով, այն 100 դրամի փոխարեն վաճառվում է 80 դրամ կամ 1000 հազար խոր. մետրի համար 80 000 դրամով: Տվյալ խմբի գազի իրացումից չի փոխհատուցվում նույնիսկ բնական գազի գնման գինը: Դրա արդյունքում ընկերությունը կրում է տարեկան շուրջ 1 մլրդ դրամի վնաս»,-ասաց Թադևոսյանը:

Նա տեղեկացրեց, որ բնական գազի գործող միջին սակագինը կազմում է 255 դոլար՝ 1000 խոր. մետրի համար: Թադևոսյանը փաստեց, որ այլ թվերը, որոնք հնչեցվում են, չեն համապատասխան իրականությանը: «Դրա կառուցվածքում ընկերության ծառայության տակ մնացող գումարն առանց ավելացվող արժեքի հարկի, գազի գնման գնով կազմում է 62.5 դոլար՝ 1000 խոր. մետրի համար: Նշված մեծությունից նվազեցնելով բնական գազի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները և սեփական կարիքները՝ կստանանք բնական գազի գործող մարժան՝ 50.8 դոլար»,-նշեց Թադևոսյանը:

Նա վստահեցրեց, որ գործող սակագնում ներառված ծախսերը հաշվարկել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումերը և ոլորտային նախարարությունների հետ համաձայնեցված նորմատիվները:

 

 

Լրահոս
«Փաստ». Դժգոհությունները գնալով շատանում են «Ժամանակ». Ինչ է կարգադրել Ռոզա Ծառուկյանը Իվետա Տոնոյանին «Ժամանակ». ՍԴ-ում քննարկում են Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը «Փաստ». Հանձնարարվել է չբացակայել քաղաքից «Հրապարակ». Արդարդատության նախարարի առաջին գործը փոխնախարարին գործից ազատելն է եղել «Ժողովուրդ». ՊՆ-ում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել «Հրապարակ». Հորը և որդուն պաշտոնանկ են արել «Փաստ». Սահմանադրության փոփոխությունների նպատակով անցկացվելիք հանրաքվեի հարցը կբերվի հանրային օրակարգ «Հրապարակ». Մակունցն «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարում է արձակուրդին կարդալ Ստամբուլյան կոնվենցիան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 24 Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստման և իրացման դեպք. ԱԱԾ ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է Բոդրումում ջրասույզ է եղել ապօրինի միգրանտներ տեղափոխող նավը Արարատյան Հայրապետական թեմն արձագանքում է ասորական եկեղեցու վերաբերյալ բաց նամակին Հայաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը ՀՀ քաղաքացիների համար կհեշտացվի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Իրանը հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Գրիգորյանի և Ամիրյանի գործով դատական նիստը Մարությանին այսօր հիշեցրել են նախընտրական խոստումը Սինանյանի առաջին այցը ցույց տվեց, որ այն, ինչի համար սփյուռքի նախարարությանը քննադատում էին, անհրաժեշտություն էր. Հերմինե Մխիթարյան Իրանում երկրշարժ է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքում իրադրությունը մնում է լարված Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ «Իրատես». Արարատ Միրզոյանի 12-օրյա ամերիկյան վոյաժը տուրիստական «բարձր պիլոտաժի» անհաղթահարելի նիշ է գրանցել «Հրապարակ». ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների նպատակը անցանկալի կադրերից ազատվելն է «Փաստ». Չքնաղ գետում մեծ քանակությամբ կարմրախայտ է սատկել, պատճառները ամբողջությամբ բացահայտված չեն «Հրապարակ». Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանք­ների 0,25 տոկոսի գանձումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 23 Կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները Չավուշօղլուն հայտնել է պատժամիջոցների կիրառման դեպքում Թուրքիայի հակահարվածի մասին Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային բաժնի պետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan