AM | RU
USD
EUR
RUB

Նյու Յորքի Արևելք-Արևմուտք ինստիտուտի հերթական տարեկան հանդիպումներից մեկը կանցկացվի Հայաստանում

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայաստանում էր Նյու Յորքում գտնվող Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Քեմերոն Մունթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում նա մի շարք հանդիպումներ է ունեցել վերլուծական և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, «Գլոբալ դայլոգ ֆորում» կազմակերպությունում, քննարկել համագործակցության հնարավորությունները:

Խոսելով այցի և քննարկումների արդյունքների մասին՝ Քեմերոն Մունթերը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ինստիտուտի հերթական տարեկան հանդիպումներից մեկը կանցկացվի Հայաստանում: Նախկինում դրանք կազմակերպվել են Բեռլինում, Ամմանում: «Սա կլինի հնարավորություն ոչ միայն տեսնել Երևանն ու համտեսել աշխարհի լավագույն ուտելիքը, այլև դիտարկել տարածաշրջանի խնդիրները: Մեր քննարկման շրջանակում կարող են լինել Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան: Մեր տնօրենների խորհրդի կազմը, որի մեջ են հայտնի անձինք ողջ աշխարհից, մայիսին կլինի այստեղ: Մենք շատ անելիքներ ունենք ու հպարտ ենք համագործակցել Հայաստանի հետ»,-ասել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրենն ու նախագահը:

«Մենք փնտրում ենք կամուրջներ, որոնք մշակութային ու աշխարհագրական տեսանկյուններից ավանդական չեն, այլ՝ խնդիրները կարգավորելու նոր տարբերակներ են: Մենք փնտրում ենք նորարարական ուղիներ՝ փորձելու լուծել խնդիրներն այնպես, ինչպես մյուսները չեն արել»,-նշել է Քեմերոն Մունթերը և հավելել. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այն մարդն է, ով առաջ է քաշել քվանտային դիվանագիտության գաղափարը, որով մենք հետաքրքրված ենք: Քվանտային դիվանագիտության պարագայում դու զբաղվում ես դիվանագիտությամբ ոչ այն ավանդական ձևով, ինչպես մյուսները»:

Քեմերոն Մունթերի խոսքերով, իրենք զբաղված են նորարարական մոտեցումների մշակմամբ և շատ ուրախ են, որ այս հարցում կհամագործակցեն հայ գործընկերների հետ:

Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրենն ու նախագահը համոզված է, որ 21-րդ դարի քաղաքականությունը հաստատապես միայն սև ու սպիտակ չի լինելու: «Սա է այս քվանտային էության ֆիզիկական իմաստը: Դու չես կարող երկրին պարզապես ասել՝ արա սա կամ նա: Դու պետք է հասկանաս, թե ինչ գոյություն ունի այդ երկուսի միջև, ինչ ճանապարհով կարելի է փորձել վերաիմաստավորել այս հարցը՝ գտնելու ստեղծարար ուղիներ այն լուծելու համար:

Երկրորդը. պետք է գտնել այլ գործող անձանց: Այսինքն, նրանք արդեն միայն դիվանագետներն ու կառավարությունների ներկայացուցիչները չեն: Հասարակական կազմակերպությունները, համալսարանները մեր ժամանակների նոր դիվանագետներն են: Քաղաքացիական հասարակության առաջնորդները, երկրի երիտասարդությունը նոր դիվանագետներն են, ովքեր սկսում են մտածել նախկինից տարբերվող հարցերի շուրջ»,- ասում է Քեմերոնը:

Քեմերոն Մունթերն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության Արմեն Սարգսյանին Արևելք-Արևմուտք ինստիտուտի՝ Էդվին Մրոզի անվան մրցանակի արժանացնելու հարցին. «Արմեն Սարգսյանը մեզ համար մեկն է, ով երկար տարիներ աշխատել է որպես կամուրջներ կառուցող՝ ինչպես Լոնդոնում դիվանագետ լինելու, այնպես էլ կառավարությունում իր գտնվելու տարիներին: Մենք երկար տարիներ ճանաչել ենք նրան և նրա կատարած աշխատանքը: Նա այն մարդն է, ով միավորում է, և դա ապացուցեց այս տարի ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ Հայաստանում լարվածություն կար: Նա ամեն ջանք գործադրեց՝ պահպանելու մարդկանց հանգստությունը: Այս վիճակը ինձ հիշեցրեց այն հերոսական անձանց, ում որպես դիվանագետ հանդիպել եմ 1989 թվականին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում: Իրադրությունը կարող էր հանգել բռնության, սակայն որոշ մարդիկ, ինչպիսին է նաև Արմեն Սարգսյանը, հանդարտեցրին իրավիճակը:

Կան երկու տարրեր՝ պատմությունը, կամուրջներ կառուցելը և տվյալ անհատը, ով կարողանում է պահպանել հեղինակությունն ու խաղաղությունը: Սա մեր ինստիտուտում մշտապես հարգանքի է արժանանում: Ովքեր նախկինում արժանացել են այս մրցանակին, այդ թվում՝ Հելմութ Քոլը, Քոֆի Անանը, Բան Կի Մունը, Հենրի Քիսինջերը, նրանց շարքում նաև՝ Արմեն Սարգսյանը, մարդիկ են, ովքեր պահպանել են խաղաղությունը և հնարավորությունը՝ խոսել հարցերի մասին գիտակցված, տրամաբանված ձևերով, այլ ոչ թե բռնության միջոցով:

Արմեն Սարգսյանը մշտապես փորձել է կապել երկրներն ու ժողովուրդները, հենց սրա համար էլ արժանացել է մրցանակին: Մեզ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ շարունակել աշխատանքը նրա հետ»:

 

 

Լրահոս
ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan