ԶՈՒ ռազմաբժշկական վարչության աշխատանքային խումբը մասնակցում է համակարգող կոմիտեի խորհրդակցությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետութան զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է նոյեմբերի 7-ից 9-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունների պետերի համակարգող կոմիտեի խորհրդակցությանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: