Կատարելագործվում են ՀՀ ԶՈՒ համակարգչային մասնագետների հմտությունները

Կատարելագործվում են ՀՀ ԶՈՒ համակարգչային մասնագետների հմտությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչությունում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, ռազմա­ուսում­նական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, զորամասերի էլեկտրոնային փոստը շահագործող համակարգչային մասնագետների հավաք` ՀՀ զինված ուժերի համակարգչային մասնագետների գործնական հմտությունները կատարելագործելու, համակարգչային տեխնի­կան ճիշտ սպասարկելու և շահագործելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության ԱԿՀ բաժնի պետ, գնդապետ Ա. Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում