AM | RU
USD
EUR
RUB

Ընդերքօգտագործողները մասամբ վերականգնել են պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունները

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160 միլիոն դրամի չափով պարտավորություն: Բացի այդ պարզվել էր, որ 417 ընդերքօգտագործող չի կատարել համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու գծով ընդհանուր շուրջ 280 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորությո! ւն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել քայլեր ընդերքօգտագործողների կողմից վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար՝ դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ, միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար:

Իրականացված միջոցառումների արդյունքում՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով ներկա պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 80 միլիոն, պետական տուրքի գծով՝ շուրջ 31 միլիոն ՀՀ դրամը, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն ՀՀ դրամի ներդրումներ:

Այսինքնն ընդհանուր առմամբ նախորդ 5 ամիսներին, 01.11.2018թ. դրությամբ, պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 963 միլիոն ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են շուրջ 300 միլիոնինը:

Միաժամանակ, բազմաթիվ ընդերքօգտագործողներ պարտավորվել են պարտավորությունները կատարել մաս-մաս՝ կազմած ժամանակացույցին համապատասխան:

Ընդերքօգտագործողների կողմից պարտավորությունների կատարման գործընթացը շարունակվում է:

Լրահոս
Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ Շարքային Հ.Գալստյանի ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ Արցախում զինծառայող է վիրավորվել ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը Խորհրդանշական բողոքի ակցիա՝ նախագահի նստավայրի դիմաց Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին (Տեսանյութ) Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Ղազախստանին Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է. Հարցեր Վահե Գրիգորյանին Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 17 Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan