Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 74 զինվորականի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 74 զինվորականի

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են 74 զինվորականների, որոնց մեղադրում են ահաբեկչության մեջ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ստամբուլի դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել 103 մարդու նկատմամբ։

ՖԵՏՕ-ի հետ կապերի մեջ մեղադրվող մյուս զինվորականների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք, որ ՖԵՏՕ-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, որի գործունեությունը երկրի տարածքում արգելված է։ Կազմակերպության առաջնորդն է Ֆեթուլահ Գյուլենը, ում Թուրքիան մեղադրում է երկրում 2016թ.-ի հուլիսին իրականացրած հեղաշրջման փորձի մեջ, ինչի ժամանակ մահացավ 251 մարդ, 2200-ից ավելի մարդ վիրավորվեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում