Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ- տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ- տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններին:

Նախագահը կարեւորել է հանրային ծառայությունների որակի բարձրացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում