Գվատեմալայի հրաբուխը կրկին ժայթքել է

Գվատեմալայի հրաբուխը կրկին ժայթքել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գվատեմալայի Ֆուեգո հրաբուխը տարվա մեջ չորրորդ անգամ է ժայթքել, մոխրի սյունը ծովի մակերևույթից 4,7 կիլոմետր բարձրությամբ է եղել։ Մասնագետները նշում են, որ հրաբխի խառնարանում, ամեն ժամ 12-ից 18 պայթյուն է գրանցվում։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Ֆուեգոն երկրի ամենաակտիվ հրաբուխներից է։ Հունիսի սկզբի ժայթքման ժամանակ զոհվել է առնվազն 190 մարդ, 230-ը անհետ կորել է։ Ցեխի ու լավայի հոսքերից տուժել է ավելի քան 1,7 միլիոն գվատեմալացի, նյութական վնասը գերազանցել է 210 միլիոն դոլարը։ Երկրի շատ շրջանները բնակվելու համար ոչ պիտանի են դարձել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում