«Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրում է իմ խոսքերը». «Bellingcat»-ի հոդվածագիր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ադրբեջանական մամուլը, մեկնաբանելով ամերիկյան «Bellingcat» կենտրոնի վերլուծաբան Մասիս Ինգիլիզյանի հոդվածը, պնդել էր, որ հոդվածագիրն արձանագրում է, որ «Նախիջևանում Ադրբեջանը նոր բարձունքներ է ազատագրել»։
«Արմենպրես»-ի հետ զրույցում հոդվածի հեղինակը, արտահայտելով իր վրդովմունքը, նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է իր խոսքերը և հոդվածի թարգմանությունը ներկայացրել փոփոխություններով։
«Իմ հոդվածում խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական կողմը Նախիջևանում հայկական բարձունքներ է գրավել։ Ես խոսել եմ չեզո ք գոտու տեղաշարժերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցը հոդվածը մեկնաբանել է այլ` իրենց համար շահավետ տեսանկյունից` տեղ-տեղ նույնիսկ ամբողջությամբ փոխելով իմ բառերը։ Ցավալի է, որ լրատվամիջոցը կարող է այսքան ցածրանալ»,– ասաց Մասիս Ինգիլիզյանը։
Նշենք, որ թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ Ադրբեջանում հերթական անգամ փորձում են փաստերը խեղաթյուրել, և որ Ադրբեջանը ոչ մի միլիմետր հող չի «ազատագրել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում