Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Մակրոնն ու Թրամփը քննարկել են եվրոպական տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկել է Եվրոպայում անվտանգությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մակրոնն ընդգծել է, որ Եվրոպան ՆԱՏՕ-ի շրջանակում պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը: «ՆԱՏՕ-ում Եվրոպայի ավելի մեծ մասնակցությունը կընձեռի ավելի լայն հնարավորություններ, ինչի շնորհիվ ընդհանուր պարտականությունները կկիսվեն: Կարծում եմ՝ այդպես արդար կլինի»,– ասել է Մակրոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում