«Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ)

«Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես կգան «Մենք» դաշինքով։

Կուսակցությունների առաջնորդներ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը այդ կապակցությամբ ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Արամ Սարգսյանը շնորհավորեց դաշինքի ստեղծման կապակցությամբ ու հույս հայտնեց, որ այս դաշինքը կգործի երկար ու կծավալի բուռն գործունեություն։

««Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունը իր նպատակին հասած կլինի, եթե կարևոր փոփոխություններ կատարվեն թե ներքին, թե արտաքին քաղաքականության դաշտում», – հայտարարեց Արամ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում