ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշում կայացվեց նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի ունեցած Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Այս նախագիծն ունի մի քանի առանձնահատուկ հանգամանքներ, որոնք էական են քննարկումների համար: Առաջինն այն է, որ պետական բյուջեի փիլիսոփայությունը մեծ իմաստով պահպանված է, և համապատասխանում է այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր առջև: Նաև առաջին անգամ 2019թ. բյուջեն ներկայացվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով»,- ասաց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Բյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում