AM | RU
USD
EUR
RUB

Սեւան համայնքի ղեկավարի գործունեության 2 տարին գնահատվել է արդյունավետ

 

ԳԱՎԱՌ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի քաղաքապետարանում, համայնքի աշխատակազմի եւ ավագանու մասնակցությամբ ամփոփվել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի պաշտոնավարման երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքի հանրագումարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, Սարգիս Մուրադյանի պաշտոնավարման երկու տարում Սեւանում գրանցվել են նկատելի ձեռքբերումներ հանրային կյանքի տարբեր ոլորտներում: «2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ կատարված աշխատանքներն ակնառու են. սեփական եկամուտները հավաքագրվել են 97.8 տոկոսով: Համայնքը պարտքեր չի կուտակել, ավելին` մարել է դեռեւս 2016 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակված 172.3 մլն դրամ պարտքից 115 մլն դրամը: Հիմնանորոգվել է թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզի շենքը: Կառուցվել եւ արդեն գործում է Սեւանի բժշկական կենտրոնի մասնաշենքը:

Կառուցման փուլում է ժամանակակից չափանիշներին համապատասխան ֆուտբոլի մարզադաշտը, ստեղծվել է «Յունիոր Սեւան» ֆուտբոլային ակումբը` համանուն թիմով, որը ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին խմբի բացարձակ առաջատարն է: Իրականացվել է Սեւան քաղաքի միկրոթաղամասերի ջրամատակարարման ներքին ցանցերի հիմնանորոգում (մոտ 2կմ)` համագործակցությամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի: Ստեղծվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան Պրահա-Վինոր այգին, ընթացքի մեջ են քաղաքի մշակույթի պալատի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Կառուցվում է բիզնես կենտրոն` «ԵՄ-ն Սեւանի համար` բիզնեսի զարգացման եւ նորամուծության ՓՄՁ հարթակ» ծրագրի շրջանակում:

Ասֆալտապատվել են այնպիսի փողոցներ, որոնք տասնամյակներ շարունակ գրեթե անանցանելի էին, դրանք են՝ Չարենց, Հրազդան, Սարգիս Սեւանեցի եւ Աբովյան փողոցներ: Փոսային եւ մասնակի ասֆալտապատում է իրականացվել 11 փողոցում, 2 հրապարակում՝ 4500 քմ ընդհանուր մակերեսով: Ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը 11 փողոցում, 5.5 կմ երկարությամբ, կառուցվել է հանրային 2 զուգարան: Բազմաբնակարան շենքերի երկու բակերում տեղադրվել են բակային խաղամիջոցներ:

Իրականացվել է բազմաբնակարան 27 շենքերի ջրագծերի, կոյուղագծերի, ջրհորդանների, մուտքերի վերանորոգում, տանիքների մասնակի նորոգում: Տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ համայնքի նախադպրոցական եւ արտադպրոցական հաստատություններում: Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաոլորտ ծրագրեր` զբոսաշրջային, առողջապահական, ֆրանսախոսության տարածման: Միջին եւ փոքր բիզնեսի խթանմանն ուղղված ծրագրերի արդյունքում համայնքում ստեղծվել է 54 նոր աշխատատեղ:

Կառուցվում է հանդիսությունների սրահ, որի գործարկմամբ ապահովվելու է 30 նոր աշխատատեղ: Անցկացվել է «Սևան» երաժշտական միջազգային փառատոնը, սեւանցի երիտասարդները մասնակցել են DIVERCITES միջազգային փառատոնին, «Արի, պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբին: Սեւանցի մարզիկները մասնակցել են մարզական միջազգային եւ հանրապետական առաջնություններին` գրանցելով հաղթանակներ:

Համայնքում գործում է 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ծնողական վարձավճարները զրոյացված են: Նորարարական գաղափարներից մինչեւ այլընտրանքային էներգիայի համակարգի ներդրում, սոցիալական ձեռնարկատիրությունից մինչեւ ապակենտրոնացված համագործակցություն, միջազգային երաժշտական փառատոնից մինչեւ համայնքապահպան ծրագրեր, մարզամշակութային ռիթմի ապահովումից մինչեւ մաքուր ու բարեկարգ համայնք, եւ այս ամենը համայնք-բնակիչ համագործակցության, մասնակցային կառավարման, թափանցիկ եւ հաշվետվողական աշխատանքի շնորհիվ:

Եվ պատահական չէր, որ Սեւանը «Հայաստանի համայնքների միության» կողմից ճանաչվեց Հայաստանի Հանրապետության լավագույն քաղաքային համայնք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը՝ հավելելով, որ աշխատանքային հերթական տարին էլ համայնքի ղեկավարի, ավագանու եւ համայնքապետարանի աշխատակազմի համար խոստանում է լինել նույնքան արդյունավետ եւ իրականացվող ծրագրերով հագեցած:

Լրահոս
Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Սպասում ենք Ադեկվադի տղաներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՈՒՂԻՂ) ԼԳԲՏ համայնքի պաշտպանի պաշտպան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվատ»-ի անդամներին Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Լոռիում վաղը գազ չի լինի Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է... Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի «Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին «Ժամանակ». Ո՞վ է այն միակ դատավորը, ում հաջողվել է աննախադեպ հաջողություն գրանցել «Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը «Ժողովուրդ». Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան Սորոսի «օգնությունը» Հայաստանին՝ անցումային արդարադատությամբ Միհրան Հակոբյան. Նիկոլ Փաշինյանն իր պատգամավորներին թույլ չի տալիս կայանալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan