AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որոշումը Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Վերջինս չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, փոխարենը դա կանեն համամասնական ընտրացուցակում ընդգրկված մյուս թեկնածուները: Ու պետք է նկատենք՝ ՀՀԿ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու. սա ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար մրցակից է, այլ որովհետև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարած ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք հասարակության համար այնքան անընդունելի են, հասարակության կողմից այնքան մերժված, որ իշխանությունները քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն նրանց անվտանգությունն ապահովելու և ֆիզիկական բռնություններից զերծ պահելու համար:

Բարեբախտաբար, ի տարբերություն հերթական ընտրությունների, արտահերթի ժամանակ քարոզարշավը կարճ է տևելու: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ օրերս կայացած խորհրդի նիստից:

Մասնավորապես, նիստը վարել է անձամբ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս այս օրերին անձամբ է զրուցել տարբեր ժամանակներում իրենց վարկանիշային կամ մեծամասնական թեկնածու հանդիսացած գործիչների հետ, առաջարկել այս անգամ էլ մասնակցել ՀՀԿ-ի կողմից: Բնականաբար, մի մասը նրան մերժել է, մի մասը` ոչ: Սակայն մեր տեղեկություններով` Սարգսյանն ամենևին էլ չի նեղանում առաջարկը մերժած անձանցից: Միայն պայման է դրել՝ եթե իրենք չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին: Թե ինչպես են նրանք սատարելու, երբ նոր իշխանությունը քայլեր է ձեռնարկել ընտրակաշառքը, ընտրություններին քրեական տարրերի ներգրավումը բացառելու համար, պարզ չէ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին Միքայել Մինասյան. «Անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին» 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը» «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին Երբ կայսրություն ես ստեղծում ու սաղ աշխարհին ասում՝ հոպ հլը, պիտի ներսում էլ սաղին շարես: Հեղափոխությունը սա է Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արեւիկ Պետրոսյան «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում Մերժում ստանալուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ազգային ժողովի ճեպազրույցները. Ուղիղ Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ) Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը Արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan