Թուրքիայից Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել

Թուրքիայից Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիրի նահանգի Դիքիլի շրջանից Էգեյան ծովով Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Լաստանավի խորտակման պատճառները դեռևս հայտնի չեն:

Լաստանավում գտնվող երկու ներգաղթյալներ կարողացել են լողալով ափ դուրս գալ, իսկ 10 ներգաղթյալներ համարվում են անհայտ կորած:

Տեղեկությունների համաձայն՝ ներգաղթյալները թուրքեր չեն, սակայն նրանց քաղաքացիության և ազգության վերաբերյալ դեռևս լուրեր չեն հաղորդվում:

Նախորդ ամիս Իզմիրի նահանգում ներգաղթյալներ տեղափոխող ևս մեկ լաստանավ էր խորտակվել: Փրկարարներին հաջողվել էր ջրից դուրս հանել 40 ներգաղթյալներից միայն 9-ի դիերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում