Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սամվել Մկրտչյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,– ասված է ՀՀ նախագհի հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում