Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար
14/11/2018 10:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների թիմը շարունակում է ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը դուրս է մնացել բրոնզե մեդալի համար պայքարից: 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը կպայքարի բրոնզի համար, քանի որ 1/8 եզրափակիչում պարտվել էր Նիկու Սամուելին, իսկ վերջինս դուրս է եկել եզրափակիչ: Արմեն Մելիքյանը (60 կգ) ևս կպայքարի բրոնզե մեդալի համար:
Մինչ այս պայքարից դուրս էին մնացել Սլավիկ Գալստյանը և Սերյոժա Բերնեցյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում