Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, ճանապարհը դժվարանցանելի է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում